Ամանորյա անեկդոտներ


Մոտենում է Նոր տարին:
Լավատեսը.
– Նոր տարին հնից լավն է լինելու:
Հոռետեսը.
– Նոր տարին հնից վատն է լինելու:
Իրատեսը.
– Գրողը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:
Երկու շիկահեր մի քանի ժամ շրջում են անտառում: Վերջապես մեկն ասում է.
– Էլ չեմ դիմանում: Եթե հինգ րոպեում էլ զարդարած տոնածառ չգտանք, կըտրում ենք առաջին պատահածն ու գնում տուն:
Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.
– Պատկերացնում ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ մի արկղ գարեջուր:
Ոստիկանը.
– Ինչ, մի հատ հո արա:
– Շեֆ, ուրեմն դու ինձ չես հավատում: