Բանաստեղծություն: Թե ինչ է սերը
Ամսաթիվ
Թե ի՞նչ է սերը
Երևի ոչ ոք չի կարող ասել
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը
Նախ պետք է սիրես:
Այո', գալիս է նա հանկարծակի,
Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.
Սերը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանա այդքան առավել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ,
Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս
Նրա անունն արտասանելիս
Կամ նրա մասին մի բառ լսելիս:
Գուցե մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան,
Անթերի է նա, պաշտելի է նա,
Իսկ եթե անգամ ունի թերություն,
Սիրելի է դա, առավելություն:
Թե սիրահարին հարցնեն այս պահին
Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել,
Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:
Հեղինակ՝ Պարույր Սևակ
Հեղինակ՝ Պարույր Սևակ
P.Sevakn e hexinak@... bayc banastexcutyun@ amboxjovin che grvac
ReplyDeleteՀեղինակը Պարույր Սևակն է: Բայց բանաստեղծությունը այստեղ կիսատ է գրված:
ReplyDeleteԹե ի՞նչ է սերը
ReplyDeleteԵրևի ոչ ոք չի կարող ասել:
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր:
Իսկ որ իմանաս` ինչ բան է սիրել,
Նախ պետք է… սիրել:
Այո գալիս է նա հանկարծակի,
Երբեմն նույնիսկ հակառակ սրտի:
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կփռվի անզոր, անտարբեր:
Սերը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանա այնքան առավել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ:
Որտեղ էլ մտնես`
Նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս,
Նրա անունը արտասանելիս,
Կամ նրա մասին մի բառ լսելիս…
Գուցե մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան:
Անթերի է նա,
Պաշտելի է նա:
Իսկ եթե անգամ ունի թերություն,
Սիրելի է, դա առավելություն:
Թե սիրահարին,
Ասեն այս պահին
Ի՞նչ մոլորակ ես ցանկանում տեսնել,
Կասի` ուզում եմ… լոկ նրան տեսնել:
Եվ սիրելի է ոչ միայն հենց նա,
Այլև այն տունը, ուր ապրում է նա,
Այն ճամփան, որով քայլել է, անցել,
Այն գիրքը, որը նա է կարդացել,
Այն շորը, որը սիրում է հագնել
(Եվ որը սիրով կուզեիր հանել…)
Մարդուն են ստիպել, որ նա
Նույնիսկ մահանա
Բայց ստիպելով չեն կարող սիրել…
Կարող են հարգել, սակայն չսիրել:
Եվ սիրահարվել, սակայն… չսիրել:
Սերն այն է, երբ որ դառնում կրկնակի`
Չես ապրում` առանց սիրած էակի:
Տանող հրթիռ է սերը զորավոր,
Սիրելուց նաև դառնում են… անզոր
Եվ նա է ջահել,
Ով գիտի սիրել:
Ասում են` սերը թռիչք է, մեծ երգ,
Ամուսնությունը`
Մի հարկադրված ու երկար վայրէջք…
Ես այդ չգիտեմ:
Ես միայն գիտեմ,
Որ չկա պատիժ մեծ ու ահարկու,
Քան ամուսնանալ նրա հետ կյանքում,
Որ քեզ չի հարգում:
Եվ պե՞տք է միթե, ուզո՞ւմ ես միթե,
Որ տուն գաս, սակայն
Չդիմավորի սիրով իսկական
Քեզ չկարոտի և քեզ չսպասի
Իր սիրո խոսքերն ուրիշին ասի,
Քո գգվանքներն ու շոյանքը մերժի,
Ուրիշին ձգտի, ուրիշին հիշի,
Երբ առանց այն էլ` այս մեծ աշխարհում
Ուրիշը միշտ էլ երազ է թվում…
Իսկ կա՞ երկրորդ սեր:
Մարդ երկրորդ անգամ կարո՞ղ է սիրել:
Կարող է անշուշտ
Բայց դա կրկնություն կարող է լինել:
Նույն զգացումը կապրի նա էլի,
Բայց ոչ… անսովոր ու զարմանալի:
Առաջին սերը… Գագարինի պես
Զարմանալի է, նոր է իսկապես:
Երկրորդը` ինչպես տղաներն հաջորդ`
Մի քիչ փորձված ու հաջող:
Նրանք ավելի հաջող են թեպետ,
Բայց Գագարինն է հիշվելու հավետ…
Եվ, այնուհանդերձ,
Բոլորիդ սեր եմ ցանկանում ես մեծ
Մեկ անգամ լինի, երկու, թե երեք,
Միայն թե եղեք:
Եվ ցանկանում եմ պարզ հայտարարել –
Միայն լավ մարդիկ կարող են սիրել:
Ես մարդկանց համար չգիտեմ անգիր
Սիրուց ավելի լավ բնութագիր:
Եվ իրոք` երբեք դժբախտ սեր չկա:
Իրոք` ով սիրում` երջանիկ է նա:
Ուստի մաղթում եմ բոլորիդ մեկ-մեկ`
Երջանիկ եղեք…