Անեկդոտներ


-Շունդ կապած պահիր, թե չէ կսատկացնեմ:
-Որ սատկացրիր, դու ես նրա տեղը հաչալու:
Ջրաչափերի ստուգումը ցույց տվեց, որ բնակիչները ոչ միայն ջուր չեն օգտագործում, այլև այն հետ են մղում խողովակների մեջ:
Ամուսինը Նյու Յորքից գրում է կնոջը. Սիրելիս, այս ամիս չեմ կարող գումար ուղարկել: Փոխարենն ուղարկում եմ 100 համբույր: Կինը պատասխանում է. Սիրելիս, շնորհակալություն 100 համբույրի համար:
Ահա ծախսերի հաշվետվությունը.
1. Փոստատար` 2 համբույր:
2. Փչացել էր հոսանքի հաշվիչը: Վարպետը համաձայնեց սարքել միայն 10 համբույրով:
3. Տան տերն ամեն օր գալիս է իր համբույրի հետևից:
4. Խանութպանը միայն համբույրով մթերք չի տալիս...
Սիրելիս, չմտածես, մինչև ամսվա վերջ դեռ 35 համբույր կա:
Ուսուցչին հարցնում են.
– Նշեք երեք պատճառ, որոնց համար դուք սիրում եք ձեր մասնագիտությունը:
– Հունիս, հուլիս, օգոստոս: