Բանաստեղծություն:Ես մեղավոր չեմ


Ես մեղավոր չեմ, որ աչքերս միշտ քեզ են որոնում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Որ սիրտս ինձ լսել չի ուզում,
Նա համաձայն է միշտ տխուր ապրել,
Բայց նա ուզում է միայն քեզ սիրել:
Սիրո թևերով անվերջ ճախրում է, փնտրում է նա քեզ,
Ես մեղավոր չեմ,
Որ արևն էլ չի կարող ջերմացնել այնքան,
Որքան հուշերս ինձ քեզ հիշեցնող,
Այնքան քիչ, բայց թանկ իմ սրտի համար,
Որ օվկիանոսն էլ անծայր-անսահման
Իմ սիրո դիմաց կաթիլ է թվում,
Ներիր ինձ, իմ սեր, ես մեղավոր չեմ,
Որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ.