Ինչպես ազատվել երգերի Unknown Track / Unknown Artist թեգերից և դրանց կցել ճիշտ տվյալներ

Հաճած համակարգչով երգեր լսելու ընթացքում նկատում ենք, որ այդ երգի վերնագիրը Unknown Track է, երգչի անունը Unknown Artist է, ալբոմի անունը Unknown Album է, իսկ երգի նկարի տեղը ցույց է տալիս երգի հետ բոլորովին կապ չունեցող նկար: Դեռ համակարգչի մեջ մի կերպ կարելի է համակերպվել, բայց երբ այդ երգերը տեղադրում ենք հեռախոսի մեջ, ապա սկսվում է իսկական խառնաշփոթ: Այսօր կփորձենք վերջ տալ այդ խառնաշփոթին մի քանի պարզ քայլերով: Երաժշտական ֆայլի թեգն իրենից ներկայացնում է որոշակի տվյալների խումբ, որոնք կցվում են երաժշտական ֆայլերին` դրանց լրացուցիչ ինֆորմացիա հաղորդելու համար: Քանի որ երաժշտական ֆայլերի մեծամասնությունը ներբեռնվում են ինտերնետից, ապա կարելի է ենթադրել, որ դրանց թեգերը բոլորովին էլ չեն համապատասխանում իրենց նպատակին: Յուրաքանչյուր օգտագործող կարող է այդ թեգերը փոփոխել ու իր ցանկացած ինֆորմացիան գրել:

MedioMonkey ծրագիրը իրենից ներկայացնում է երաժշտական գրադարան, որի մեջ ներառված է ֆայլեր նվագարկելու, ֆայլերի ֆորմատներ փոփոխելու, սկավառակների վրա ֆայլեր ձայնագրելու և իհարկե ֆայլերի թեգերի հետ աշխատելու ֆունկցիաներ: Ընդ որում թեգերը կարելի է փոփոխել նաև ավտոմատ, այսինքն եթե գիտենք երգի անունը, կամ եթե երգի թեգի մեջ գրված են որոշակի կիսատ տվյալներ, ապա ծրագիրը կարող է ավտոմատ ինտերնետից ներբեռնել երգի մասին ամբողջ ինֆորմացիան` ներառյալ երգի ալբոմի լուսանկարը:
Երգի թեգն ինտերնետից ներբեռնելու համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները:
1.Ներբեռնեք MediaMonkey ծրագիրը այստեղից:
2.Բացեք երաժշտական ֆայլը MediaMonkey ծրագրով:
3.Աջ կողմում գտնվող Playlist-ից ընտրեք տվյալ երգը ու մկնիկի աջ կոճակով սեղմել դրա վրա:
4. Բացված մենյույում ընտրեք Auto Tag From Web
5. Եթե երգի մասին որոշակի ինֆորմացիա կա նախնական թեգում, ապա բացված պատուհանում գրվում է այդ ինֆորմացիան և ծրագիրը փորձում է գտնել երգի մասին ինֆորմացիան նախնական ինֆորմացիայի հաշվին: Իսկ եթե չկա, ապա կարող եք ներմուծել երգի մասին Ձեր իմացած տվյալները (երգի անուն, երգիչի անուն) ու սեղմել փնտրել:
6. Եթե որոնումը արդյունք չի տալիս, փորձեք փնտրել այլ սերվերում՝ բացված պատուհանի options կոճակը սեղմելով:
7. Սեղմեք Auto Tag կոճակը ինֆորմացիան ներբեռնելու համար:
Հ.Գ.
Վերջում ավելացնեմ, որ եթե ձեր երաժշտական ֆայլի թեգը այժմ պարունակում է ամբողջական և ճիշտ տվյալներ, ապա կարող եք ձեր էկրանին տեսնել երգի բառերը MiniLyrics ծրագրի շնորհիվ:
Շատ մերսի
ReplyDeleteշատ եմ սիրում ինֆորմացիա մատուցելու քո ձևը և լեզուն :) :) :)
ReplyDeleteմերսի Анонимный ջան :)
ReplyDeleteայլևս incognito չեմ :p
ReplyDeletefrom incognito to Tatevik :)
ReplyDeleteChem karoxanum voch mi cragir bernel dzer kayqic...Inch anem???(((Qashum em wordov e bacum byac chi linum...Inch anem?
ReplyDeleteԱռաջին անգամ եմ լսում, որ Exe ֆայլերը Word-ով բացի, պրոբլեմը ձեր համակարգչի մեջ է, երևի ինչ-որ բան խառնվել է:
ReplyDeleteIsk inch-vor ban karox em anel,vor baci???Miayn dzer kayqic chem karoxanum ogtvel...((((
ReplyDeleteԽնդրում եմ կոնկրետ ասել որ քայլին ինչ է անում, միգուցե կարողանամ օգնել
ReplyDeleteErb fayl@ bernum em arden hamakargchi mej e...uzum em bacel...chi bacum chgitem inch cragrov bacel...(open with chgitem inch cragrov...indz mot wardn e talis)
ReplyDeleteՈւրեմն winRar ծրագիր չունեք, փորձեք ներբեռնել այստեղից` http://www.rarlab.com/rar/wrar40b3.exe
ReplyDeleteAnchap shnorhakal em...)))Nereceq anhangstacnelu hamar...)));;)
ReplyDeleteԲայց ստացվեց?
ReplyDeleteԲարև Արմեն ջան ես ծրագիրը ճիշտ չի գտնում, կարաս ավելի լավ բան առաջարկես?
ReplyDeleteՇատ շնորհակալություն, Արմեն ջան... Ինձ մոտ ամեն ինչ նորմալ ստացվեց :)
ReplyDeleteArmen jan qo asac tex@ search em tali ,,,gruma no result was found... inch anem?
ReplyDeleteուրեմն երգի Tag-երը ճիշտ լրացված չեն
ReplyDeleteisk vordexic xorurd ktas erger qshem , vor tag-er@ chisht @Lni
ReplyDeletechi linuuuuum im mot voch mi kerp... :((
ReplyDeleteArmen jan qasheci normal engav hmi hech mi audio u video fayl chi bacum aseci uninstall anem eli ira ikonkeq@ mnac vrqeq u eli chi bacum aj klick es tali arajine dranov bacelu tarberakna.uzeci poxem po umalchayu pragram sarqem vindows media eli chexav inch anem
ReplyDelete