Այսօր թեյի միջազգային օրն է

Ամսաթիվ


Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: 17-րդ դարում այն դարձավ պոեզիայի թեմա, ապա` հաճույք, իսկ դեռեւս 15-րդ դարում Ճապոնիայում ծնվեց էսթետիզմի կրոն` «Թեյիզմ», որն առօրյա իրականության մեջ գեղեցիկ պաշտամունք էր»` Օկակուրա Կակուզա: Իր հայրենիքում` Չինաստանում, թեյը հայտնի է անհիշելի ժամանակներից: Այն ունի մոտավորապես 5000 տարվա պատմություն: Կա վերամշակված թեյի 4 տեսակ` սեւ, կանաչ, կարմիր եւ դեղին: Թեյի մեջ կան 120-130 ամենատարբեր բարդ քիմիական միացություններ: Կոֆեինը 2-4 տոկոսով ավելի է` քան սուրճի մեջ: Տոնուսը բարձրացնող իր ներգործությամբ թեյն այնքան էլ կտրուկ չէ, ինչպես սուրճը, որովհետեւ սուրճի մեջ կոֆեինը հանդես է գալիս մաքուր տեսքով, իսկ թեյի մեջ` միացության ձեւով: Թեյն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ: Այն ապահովում է կենսունակությունը, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություն, շատ օգտակար է ստամոքսի խանգարումների դեպքում: Կարեւոր է թեյի դերն օրգանիզմի նյութափոխանակության համար: Ունի բարձր կալորիականություն, դրական ազդեցություն` երիկամների ու շնչուղիների վրա:


Թեյը նպաստում է քրտնարտադրությանը: Թունդ եւ քաղցր թեյը հակաթույն է ալկոհոլի եւ թմրանյութերի դեմ, իսկ դրա մեջ եղած ֆոսֆորը կանխում է ատամների կարիեսը: Թունդ թեյը գոլ վիճակում բուժում է աչքի բորբոքային հիվանդությունները, իսկ կիտրոնով թեյը` հարբուխը, անգինան եւ գրիպը: Իհարկե, շատ թունդ թեյն էլ կարող է առաջացնել անքնություն: Առհասարակ ավելի վտանգավոր է ոչ թե թեյի քանակը` այլ այն ջրի, որն ընդունում է օրգանիզմը: Օրինակ` շոտլանդացիները շատ թեյ են խմում եւ աչքի են ընկնում ամուր առողջությամբ ու երկարակեցությամբ: Թեյի շնորհիվ չինացիներն աչքի են ընկնում իրենց դիմացկունությամբ` փոքր մարմնի մեջ մեծ էներգիա ունենալով, իսկ ճապոնացիները` նախանձելի ամուր նյարդերով, տոկունությամբ եւ ուժով: Իսկ ահա ամերիկացի դիետոլոգները գտնում են, որ կանաչ թեյը շաքարով ու կիտրոնով շատ լավ է առողջությանը, քանի որ ասկորբինաթթուն եւ շաքարն օգնում են, որպեսզի օրգանիզմն ավելի լավ յուրացնի կանաչ թեյի մեջ եղած օգտակար միացությունները:
Մեզանից շատերն են լսել կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն բավականին վերջերս շատ մասնագետներ գտնում են, որ կանաչ թեյը թուլացնում է ոսկորները: Այսինքն՝ կանաչ թեյն օրգանիզմի վրա, բացի դրական ազդեցությունից, կարող է ունենալ նաեւ բացասական ազդեցություն: Այնպես որ, ինչպես ամեն բան, այնպես էլ կանաչ թեյը պետք է օգտագործել չափավոր: Իհարկե, փորձերը նաեւ ցույց են տվել, որ կանաչ թեյի 3-շաբաթյա ամենօրյա գործածության արդյունքում նվազել է զարկերակային ճնշումը` համապատասխանաբար նվազեցնելով արյան մեջ խոլեստերինի քանակը: Այդ պատճառով էլ կանաչ թեյը պակասեցնում է մի քանի հիվանդության առաջացման վտանգն ու ռիսկը` չարորակ ուռուցքներ, Ալցհեյմերի հիվանդություն եւ այլն:


Թեյի մեծ սիրահարները չեն էլ կարող պատկերացնել, որ այն գործածվում է նաեւ մարդկանց այլ կարիքները հոգալու համար: Օրինակ` թեյը որպես դեղամիջոց՝ կարող է օգտագործվել թարմ տերեւների քամած հյութի տեսքով` այրվածքների, ներքին եւ արտաքին վերքերի բուժման համար: Թեյը դեղագործական արդյունաբերության մեջ շատ կարեւոր նշանակություն ունեցող հումք է: Թեյի փոշուց ստանում են բնական կոֆեին` թեյին, իսկ ավելի կոշտ տերեւներից ստանում են C եւ P վիտամիններ: Թեյի էկստրակտները դեղագործության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող ու քնաբեր միջոց, որը փոխարինում է մորֆինին: Թեյի գույները` դեղին, կանաչ, շագանակագույն, առանձնանում են իրենց բնականությամբ եւ անվտանգ են: Դրանք շատ հանգիստ կարելի է օգտագործել սննդի մեջ: Չինաստանի եւ Բիրմայի բնակիչները թեյն օգտագործում են սխտորի հետ` որպես համեմունք: Այսպիսի համատեղության արդյունքում թեյը բթացնում է սխտորի հոտը: Աշխարհում ամենաթանկ թեյը Դահունպաոն է, որ թարգմանաբար նշանակում է՝ «մեծ կարմիր խալաթ»: Այն պատկանում է յուրահատուկ համով ու հոտով օժտված, ուժեղ ֆերմենտացիա պարունակող թեյերի խմբին: Այս թեյը ստանում են ընդամենը 6 թփերի տերեւներից, որոնք գտնվում են Տյանսին վանքից ոչ հեռու: Այս հետաքրքիր ու յուրահատուկ թփերն արդեն 350 տարեկան են: Ամեն տարի այս թփերից հավաքվում էր ոչ ավելի, քան 500 գ հռչակավոր թեյ: Պատրաստի մթերքի 1 կիլոգրամն արժեր 685.000 դոլար: 2005 թ. այս թեյի 20գ` 4 գդալ, աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով, իսկ 2006թ. ամբողջ բերքը հանձնվել է Չինական Ազգային թանգարանի պահպանությանը: Այսօր այդ թեյը չի կարող այլեւս վայելել ոչ ոք, քանի որ բերքն այլեւս չի հավաքվում:

Աղբյուրը` med-practic.com

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն