2010թ ամփոփում: Ամանորյա մաղթանքներ
Ամսաթիվ
Ահա և հասանք 2010 թվականի ավարտին: Մի կողմից տխրում ենք, որովհետև գուցե կիսատ գործեր ունենք թողած ու մի բան այնպես չի ստացվել, սակայն մյուս կողմից էլ ուրախանում, որ սկսվում է նոր տարի, որի էջերը ամբողջովին դատարկ են ու մենք կարող ենք լրացնել այդ էջերը մեր ուզեցած բառերով: Միայն կխնդրեմ Աստծուց, որ այդ էջերում այլևս չհիշատակվեն տխրություններ, ցավեր, տառապանքներ, հուսահատություններ, հիվանդություններ և այլ սարսափելի բառեր, այլ դրանք լեցուն լինեն երջանկություն, սեր, առողջություն, հաջողություն և այլ դրական բառերով: Կխնդրեմ Աստծուց, որ գալիք տարում մեր իշխանությունների մեջ մի քիչ խիղճ արթնանա, որպեսզի մտածեն թե ինչի համար են իրենք հայտնվել այդ պաշտոններում: Որպեսզի նրանք պատրաստակամ լինեն լուծում տալ ժողովրդի ցանկացած խնդրի: Չնայած բլոգը ստեղծման օրվանից զերծ է մնացել քաղաքականությունից և բնավ էլ մտադրություն չունի հետագայում շոշափել այդպիսի թեմաներ: Կխնդրեմ նաև հայ ժողովրդից, որպեսզի այլ երկրներից վերցնել միայն դրական բաները: Մենք ունենք մեր հայկականը, մեր սեփականը: Կխնդրեմ մի փոքր մտածել, թե ինչի համար ենք մենք համարվում առաջին ազգը, ով ընդունել է Քրիստոնեությունը: Մտածել, թե մեր առօրյայ կյանքում որքանով ենք մենք քրիստոնյա, թե որքանով ենք հեռացած մեր այդ չափազանց պարտավորեցնող կոչումից: Բարություն արեք, լցվեք բարությամբ, այլ ոչ թե նախանձով: Վերջիվերջո այս կյանքում ամեն ինչ անցողիկ է և պետք չի ընկնել փառքի ու հարստության հետևից: Պետք է պարզապես մնալ լավ մարդ, ինչը միշտ էլ գնահատվում է ու գնահատվելու է:
Մի փոքր խոսեմ բլոգի մասին: Ճիշտն ասած սկզբից չէի կարծում, որ այսքան հեռու կգնամ ու բլոգը այսքան սիրված կլինի: Սակայն բլոգը ունենալով ընդամենը 7 ամսվա պատմություն գրանցել է բավականին նկատելի հաջողություններ: Միայն ասեմ, որ 7 ամսվա ընթացքում բլոգի էջերի դիտումը անցել է 95000-ը: Բլոգն ունի մի քանի տասնյակ ակտիվ մասնակիցներ, որոնց շնորհիվ գոյատևում է այն: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց: Սիրով լսում եմ ցանկացած քննադատություն, հարց, կարծիք և առաջարկ: Բլոգի նյութերի մեծամասնություն ձևավորվել է հենց այցելուների օգնությամբ: Ցանկացած հարցով կարող եք գրել armen.mkrtchyan@gmail.com էլեկտրոնային փոստին: Բոլոր նամակները կարդացվում են և ոչ մի նամակ չի անտեսվում: Եթե ունեք գեղեցիկ գաղափարներ, ստեղծագործություններ կամ ցանկացած այլ հետաքրքիր նյութ, ապա ուրախ կլինեմ դրանք տեղադրել:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
:X :X :X
ReplyDeleteամենաջերմ ցանկություններով..
Շնորհավոր Նոր Տարի !!! :)
Շնորհավոր Նոր տարի
ReplyDelete