YouTube-ի տնօրենը հրաժարական տվեց


YouTube-ի հիմնադիրներից մեկը` Չադ Հերլին, ով հանդիսանում էր նաև YouTube-ի գործադիր տնօրենը, հրաժարական է տվել: Չադ Հերլին ասել է, որ նա կշարունակի օգնել կայքի առաջխաղացմանը և կշարունակի աշխատել որպես խորհրդական: Նոր տնօրեն է դարձել Սալար Կամանգարը, ով 2008թ-ից հսկում էր կայքի ընթացիկ օպերացիոն գործունեությունը: