Ինչ է Windows-ի hosts ֆայլը և ինչպես պաշտպանվել Ֆիշինգից

Hosts ֆայլը գտնվում է Windows օպերացիոն համակարգի C:\Window\System32\drivers\etc թղթապանակում: Hosts-ը սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 արժեք: Առաջին արժեքում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ արժեքում նշված հասցեն: Օրինակ եթե գրված է 10.10.10.10 www.odnoklasniki.ru, ապա ինտերնետ դիտարկիչում odnoklasniki.ru հասցեի փոխարեն կբացվի 10.10.10.10 IP հասցեին համապատասպան ինտերնետային հասցեն: Hosts ֆայլով կարող եք նաև արգելափակել որոշ կայքեր: Օրինակ Youtube կայքն արգելափակելու համար պետք է այդ ֆայլի մեջ ավելացնել 127.0.0.1 www.youtube.com տողը: Այդ դեպքում Youtube.com այցելելիս ինտերնետ դիտարկիչը վերահասցեավորվում է 127.0.0.1 հասցեի վրա, որը հանդիսանում է Ձեր համակարգչի լոկալ հասցեն:

Այս Ֆայլը երբեմն օգտագործվում է հակերների կողմից ֆիշինգային գրոհների համար: Օրինակ, եթե հակերները ցանկանում են, որ odnoklasniki.ru հավաքելիս օգտատերը հայտնվի իրենց կայքում, ապա բավական է hosts ֆայլում ավելացնել odnoklasniki.ru կայքն ու վերահասցեավորվող արժեքը:
Խորհուրդ կտամ Ձեր համակարգիչներում ստուգել Hosts ֆայլը և համոզվել, որ Ձեր համակարգիչը ոչ մի վնասակար հասցեի վրա վերահասցեավորում չի կատարում: Ֆայլը սկզբնական վիճակում պետք է ունենա լուսանկարում պատկերված տեսքը:
Հ.Գ.
Ցանկացած կայքի IP հասցե կարելի է իմանալ օրինակ www.hostip.info կայքի միջոցով:
Հ.Գ.Գ.
Hosts ֆայլում փոփոխություններ անելու համար պետք է բացեք տեսքստային խմբագրիչը (օրինակ Notepad-ը) Admisitrator ռեժիմով և այդ խմբագրիչով բացեք վերևում նշված թղթապանակում գտնվող hosts ֆայլը: Փոփոխություններ անելուց հետո պետք է պահպանեք ֆայլը:

Win 7-ի վրա չի աշխատոււմ էս մեթոդը:
ReplyDeleteNarek
isk yete grem echo facebook.com >> %systemroot%\/drivers/etc/hosts , u taracem, vortex -n im IP na
ReplyDeleteashxatuma win7 vra
ReplyDelete