Բանաստեղծություն: Եկե'ք որոշենք

Ամսաթիվ

Եկե'ք որոշենք սրանից հետո
Ամեն աննշան բանից չտխրել...
Եվ գիտեք ինչու..
Լոկ մի անգամ ենք այս աշխարհ եկել:
Փոխանակ հրճվենք ծաղկով ու ծովով,
Վսեմ գործերով,նաև իրարով,
Ինչ ենք խառնվել,լցվել հոգսերով:
Ասենք թե մեկը բամբասեց հանկարծ,
Հերն էլ անիծած:
Ասենք թե մեկը չլուծեց մի հարց,
Հերն էլ անիծած:
Կյանքի կարևոր գործերը թողած,
Մանրուքներով ենք հաճախ զբաղված:
Այդ մանրուքների հերն էլ անիծած:
Իսկ եթե թախիծն այցելի հանկարծ
Համարձակ ասենք .
Հերն էլ անիծած..

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն