Բանաստեղծություն: Թե գնում ես
Ամսաթիվ
Թե գնում ես, այնպես գնա, որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա…
Թե մնում ես, այնպես մնա, որ իմ սրտի ամեն անկյուն քեզնով լցվի ու լիանա…
Թե սիրում ես, այնպես սիրիր, որ հիանամ,
Որ հայացքիդ հանդիպելիս մի պահ կյանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի շշուկ, չտարբերեմ ցերեկ եւ մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը…
Այնպես սիրիր, որ իմ սիրտը անվերջ թնդա,
Որ այլ աչքեր եթե ժպտան, չնկատեմ ու լուռ անցնեմ…
Սիրիր այնպես, որ արթնանամ՝ քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ, քեզ երազիս այցելելու համար միայն…
Այնպես սիրիր, որ խենթանամ…
Այնպես սիրիր, որ արբենամ…
Սիրիր այնպես, ինչպես…
Ես՝ ՔԵԶ…
:X :X :X
ReplyDeleteշատ սիրեցի...
հեղինակ Վարդան Հակոբյան
ReplyDeleteհրաշալի ստեղծագործություն...