Հայերեն աֆորիզմներ


Կյանքն այն օրերը չեն, որ ապրում ես, այլ այն օրերն են, որ հիշում ես....
Մարդը ծնվել է երջանիկ ապրելու համար այնպես, ինչպես թռչունը թռիչքի։
Երջանկությունը առողջության նման է, եթե չես զգում, ուրեմն` կա:
Երբ տեսնում ես առյուծի ատամը, դա դեռ չի նշանակում, որ նա ժպտում է:
Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է:
Սերը մարդու բոլոր երազանքները հավաքում է մի տեղում:
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Հիրավի ծիծաղելի է նա, ով մշտապես անփոփոխ է:
Ինչպիսին մարդու ճաշակն է, այնպիսին էլ ինքն է:
Միայն ինչ-որ բան կորցնելով մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը: