Բանաստեղծություն: Ես քո սիրով, դու՝ ուրիշի


Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:
Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:
Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…
Ս. Կապուտիկյան