Հետաքրքիր ստատուսներ

Մտածեք: Դա կզբաղեցնի ձեզ, քանի դեռ համակարգիչն անջատված է:
Ինչ հիմարություն էլ որ գա մարդու մտքին, կգտնվի նրա գոնե մեկ համախոհ:
Եթե մետրոյի կողքով անցնելիս քեզ 10 դրամանոց են մեկնում, ժամանակն է մտածել սափրվելու ու նոր հագուստ գնելու մասին:
Ինչքան շատ գիտելիք ես ստանում, այնքան քիչ ժամանակ է մնում դրանք կիրառելու համար:
Հաճախորդի նկատմամբ լավ վերաբերմունքը վերջանում է նրա փողերի հետ:
Աստված հետևում է քեզ: Ապրիր այնպես, որ նրան հետաքրքիր լինի
Կնոջ մտքերը մաքուր են, քանի որ նա դրանք բավականին հաճախ է փոխում:
Մեր օրերում բաց սրտով մարդ ամենահեշտը կգտնես վիրահատական սեղանին:
Չեմ սիրում զոքանչիս ներկայությամբ խմել. սարսափելի է տեսնել, թե նա ինչպես է կրկնապատկվում