Բանաստեղծություն: Քո պատճառով
Ամսաթիվ
Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով
Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում:
Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով
Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել:
Քո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում:
Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով
Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել:
Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով
Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել:
Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…
Պ.Սևակ