Բանաստեղծություն: Թե աչերս քեզ որոնեն


Թե աչերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Թե խենթ լեզու՛ս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ:
Հեղինակ՝ Սիլվա Կապուտիկյան