Հետաքրքիր ստատուսներ

Ամսաթիվ



Ինչքան էլ հեռու, էլի մոտիկ ենք, Ինչքան էլ տարբեր, միեւնույն է, նույնն ենք, Իրար չենք տեսնում, սակայն զգում ենք, Քանի որ սիրում ու կարոտում ենք...

Որքան էլ վատ լինի ձեր առողջությունը, մի հուսահատվեք. այն հաստատ կբավարարի մինչև ձեր կյանքի ավարտը։

.Ասողին լսող է պետք, լսողին՝ համբերություն, համբերությանը՝ բաժակ, բաժակին՝ բաժակաճառ ասող, ասողին՝ լսող...

Ծրագրավորողն այն մարդն է, ով մեր չիմացած եղանակով լուծում է այն պրոբլեմները, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում։

Եթե ալբոմը փոքր է ու բարակ, իսկ նրա մեջ եղած լուսանկարը մեկն է, այն էլ՝ սարսափելի, ուրեմն դա անձնագիր է։

Եթե Արևելքում ձեզ զգում եք որպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն դուք հայ եք։

Եթե դու վիճում ես հիմարի հետ, ապա հավանաբար նա էլ է նույն բանն անում։

Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում։

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- եզրակացրեց Նյուտոնը՝ խնձորի ծառի տակ նստած։

Հայաստանի պրոբլեմներից մարդ իր գլուխն է կորցնում։
Անգլուխ ձիավոր

Հայերն ու հրեաները նման են իրար. երկուսն էլ սփռված են աշխարհով մեկ։ Տարբերությունն այն է, որ հրեաներն այդպես աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը։

Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն ամենուր կախում են ամերիկյան դրոշներ, արաբներն այրում են ամերիկյան դրոշներ, իսկ հրեաները կարում և վաճառում են ամերիկյան դրոշներ։

Հայտարարութուն.
«Ձեռնարկությանն անհրաժեշտ են գուշակներ և պայծառատեսներ։ Թե ուր և երբ դիմել՝ նրանց պետք է որ հայտնի լինի»։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն