Հումորային ստատուսներ

Ամսաթիվ



Կենտավրը միաժամանակ տղամարդ է տանը և անասուն` տնտեսության մեջ:


Միայն այն ժամանակ, երբ պարտքով փող ես վերցնում, հասկանում ես, որ շա~տ պետք ես մարդկանց:

Ամուսնությունը դա երկու մարդկանց միությունն է, միասնաբար հաղթահարելու համար առաջացած դժվարությունները, որոնք չէին լինի` եթե չլիներ այդ միությունը:

Երբ լեզուն խելքից երկար է, պետք է կամ խելքը երկարացնել, կամ էլ` լեզուն կարճացնել:

Եթե Ձեր գլուխը ցավում է, ուրեմն դուք այն ունեք:

Դիպլոմը փաստաթուղթ է, որը վկայում է, որ դուք պոտենցիալ հնարավորություն եք ունեցել ինչ-որ բան սովորելու:

Բոլոր մեծ մարդիկ քիչ են ապրել... Ինչ-որ լավ չեմ զգում...

Ամուսնությունը մի իրադարձություն է, որից հետո տղամարդը ծաղիկների փոխարեն սկսում է բանջարեղեն գնել:

Ինչքա՞ն արագ է ժամանակը թռնում. չհասցրեցի արթնանալ, բայց արդեն ուշանում եմ աշխատանքից:

Համակարգիչը դժվար թե երբևէ մարդուց խելոք դառնա, այդ մարդն է արդեն համակարգչից բութ դառնում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն