Հումորային ստատուսներ
Ամսաթիվ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բոյկոտել են աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը և Հոլանդիա-Իսպանիա խաղի փոխարեն դիտել են ՈՒլիս-Գանձասար խաղը:
Երիտասարդականի պադզեկմայի տակ բացվել է նոր լահմաջոյանոց. Լահմաջոյանոց «Ջեկո»
Հայ ֆիլմը նկարել է «Ավատար» ֆիլմի հայկական տարբերակը: Մասնագետները նշում են, որ հատուկ էֆեկտների վրա գումար չի ծախսվել: Ի դեպ նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Մեծամորի ատոմակայանի հարեւանությամբ:
9-րդ մասիվը որոշել է միանալ Վրաստանին:
Եվա Ռիվասին օդանավակայանում դիմավորելու ժամանակ ծաղիկների փոխարեն բերել են «Տաշիրի» պիցցա:
Երևանի 76 համարի երթուղային տաքսու վարորդին հրավիրել են «Ֆորմուլա 1» մրցարշավին մասնակցելու: Վարորդը ելույթ է ունենալու «Կիլլեր» մականվամբ:
Հայաստանում արդեն երկու տարի է` հանդես է գալիս նոր թատերախումբ, որը իր ներկայացումների մեծ մասը կազմակերպում է Մատենադարանի շրջակայքում:
Հայաստանի եւ Ուզբկեստանի հավաքականների ֆուտբոլիստները որոշել են խառնվեն ու հալալ կիսվեն:
Արսեն Գրիգորյանների odnoklassniki պարոլները նույնն են:
Ուրախ լուր.
Կորեական հեռուստաընկերություններից մեկը գնել է «Որբերը» սերիալի ցուցադրման իրավունքը:
«Mea culpa»-ի դերասանները հյուրախաղերով հանդես կգան Չինաստանում: Հետադարձ տոմսը պատվիրված է 2087թ-ի մարտի 24-ին:
Աղբյուրը` www.amr.am