Բանաստեղծություն: Ինչու՞ չեմ կարող


Ինչու՞ չեմ կարող ես մոռանալ քեզ,
Ինչու՞ եմ լալիս և թախծում անվերջ,
Ինչու՞ է հոգիս տառապում, այրվում
Եվ վշտիս բոցը առկայծում անշեջ:
Սաստկալի ցավից սիրտս է կանչում,
Ուզում է գոռալ, էլ չի ամաչում,
Հոգնել է անվերջ և միշտ լռելուց
Եվ ուժգին սերը թաքուն պահելուց:
Ես համբերում եմ և էլ չեմ լացում,
Բայց սիրտս նորից իրենն է ասում,
Նա չի համբերում և չի էլ սպասում,
Այլ իր վշտերը թաղել է ուզում:
Բայց ես լռում եմ,ուզում եմ սպասել,
Ուզում եմ ապրել այս կյանքս ջահել,
Ուզում եմ վիշտը իմ թաքուն պահել,
Ավա՜ղ, անզոր եմ սրտին թելադրել:
Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա տեղեկացրեք:
Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա տեղեկացրեք: