Նամակ Աստծուց

Ամսաթիվ



Զավա՛կս, հնարավոր է դու չես ճանաչում Ինձ, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին (Սաղմոս 138:1)
Գիտեմ քո նստելն ու վեր կենալը,հեռվից գիտեմ քո մտածմունքները (Սաղմոս 138:2)
Քո գնալն ու պառկելը քննում եմ, և քո բոլոր ճամփաները գիտեմ (Սաղմոս 138:3)
Քո գլխի բոլոր մազերի հաշիվը գիտեմ, (Մատթեոս 10:29-31)
Քանի որ դու իմ պատկերով է, որ ստեղծվեցիր (Ծննդոց 1:27)
Ինձանով ես ապրում, շարժվում և ինձանով է, որ կաս (Գործք Առաքելոց 17:28)
Որովհետև դու իմ ազգիցն ես (Գործք Առաքելոց 17:28)
Քեզ որովայնում դեռ չստեղծած` Ես քեզ գիտեի, (Երեմիա 1:5)
Ես դեռ աշխարհը ստեղծելուց առաջ եմ քեզ ընտրել (Եփեսացիներիս 1:11-12)
Դու հենց այնպես չստեղծվեցիր (Սաղմոս 138:15)
Իմ աչքերը տեսան քո կերպարանքը ` դեռ անպատրաստ, (Սաղմոս 138:16)
Եվ քո կյանքի բոլոր օրերը գրված են Իմ Գրքում: (Սաղմոս 138:16)
Ե՛ս սահմանեցի քո ծննդյան ծամանակն ու բնակությանդ վայրը, (Գործք Առաքելոց 17:26)
Զարմանալի կերպով դու ստեղծվեցիր, (Սաղմոս 138:14)
Ես ստեղծեցի քո երիկամունքները և ծածկեցի քեզ քո մոր որովայնում, (Սաղմոս 138:13)
Եվ ծննդյան օրդ քեզ դուրս բերեցի այնտեղից (Սաղմոս 70-)
Իմ մասին ճիշտը չեն ասում նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում (Հովհաննես 8:41-48)
Ես քո Հայրն եմ,քեզանից հեռու չեմ և ամենևին բարկացած չեմ քեզ վրա,Ես-կատարյալ սեր եմ(1Հովհան.3:1)
Եվ իմ ցանկությունն է իմ սիրով քեզ հեղեղել: (1 Հովհաննու 3:1)
Ես քեզ կտամ ավելին, քան քո երկրային Հայրը քեզ կարող է տալ (Մատթեոս 7:11)
Քանի որ Ես Կատարյալ Հայր եմ : ( Մատթեոս 5:48 )
Ամեն բարի բան, և ամեն կատարյալ պարգ¨ Ինձանից է, (Հակոբոս 1:17)
Որովհետև Ես եմ քեզ սնունդ տվողն ու հոգում եմ քո բոլոր կարիքները : (Մատթեոս 6:31-33)
Քո ապագան միշտ էլ հուսալի է (Երեմիա 29:11)
Քանի որ հավիտենական սիրով Ես քեզ սիրեցի, (Երեմիա 31:3)
Պատվական են Իմ խորհուրդները քո մասին,եթե համրեմ,ավազից շատ է նրանց թիվը (Սաղմ.138:17-18)
Ես ուրախանում եմ և ցնծում քեզ համար (Սոփոնիա 3:17)
Եվ երբեք ետ չեմ դադարի քեզ բարություն անելուց ու օրհնելուց (Երեմիա 32:40)
Որովհետև դու Իմ սեփական ժողովրդից ես (Ելից 19:5)
Եվ Իմ ամբողջ սրտովս ցանկանում եմ հաստատել քեզ (Երեմիա 32:41-43)
Կանչի՛ր Ինձ և քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես (Երեմիա 33:3)
Եթե փնտրես ինձ քո բոլոր սրտովդ և բոլոր հոգիովդ, կգտնես…. (2-րդ օրինաց 4:29)
Հանգիստ գտիր իմ մեջ,և ես ի կատար կածեմ սրտիդ ցանկությունը (Սաղմոս 36:4)
Որովհետև քեզ համար ես միայն բարի նպատակներ ունեմ, (Փիլիպեցիներիս 2:13)
Քեզ համար ես կարող եմ անել ավելին, քան կարող ես պատկերացնել (Եփեսացիներիս 3:20)
Քանզի Ես եմ քո միակ և հավիտենական մխիթարությունը (2 Թեսաղոնիկ. 2:16)
Ես քո Հայրն եմ, և քո բոլոր ցավերի մեջ կողքիդ եմ եղել: (2Կորնթաց. 1: 3-4)
Երբ դու նեղությունների մեջ ես, Ես եմ քեզ փրկում դրանցից,
Երբ սիրտդ կոտրված է, կողքիդ եմ Ես, (Սաղմոս 34:19)
Եվ ինչպես հովիվն է իր բազուկի վրա ժողովում իր գառնուկներին, Ես էլ այդպես կրել եմ քեզ իմ գրկում(Եսայա 40:11)
Մի օր Ես քո աչքերից կջնջեմ ամեն արտասուք (Հայտնություն 21:3-4)
Եվ չի լինի ո՛չ սուգ և ո՛չ էլ ցավ,որ քեզ տառապանք պատճառեցին աշխարհի վրա (Հայտնություն 21:3-4)
Ես Հայրն եմ քո և քեզ սիրում եմ ճիշտ այնպես, ինչպես իմ որդուն` Հիսուսին: (Հովհաննես 17:23)
Հիսուսը ցույց տվեց Իմ ամբողջ սերը քո հանդեպ, (Հովհաննես 17:26)
Նա իմ փառքի լույսն է, իմ էության նկարագիրը: (Եբրայեց. 1:3)
Նա աշխարհ եկավ ապացուցելու, որ Ես քո կողմից եմ, Ես քո դեմ չեմ (Հռովմեաց. 8:31)
Եվ որ ասի քեզ, Ես քեզ չեմ հիշեցնելու քո մեղքերն ու հանցանքները …. (2 Կորնթաց. 5:18-19)
Հիսուսը մահացավ, որ դու հաշտվես Ինձ հետ (2 Կորնթաց. 5:18-19)
Նրա մահը կատարյալ ապացույցն էր Իմ`քո հանդեպ ունեցած սիրո (1 Հովհաննու 4:10)
Ես զոհաբերեցի ամենաթանկը, որ ունեի…..քո սերը նվաճելու համար (Հռովմ.8:31-32)
Եթե ընդունես Իմ որդուն` Հիսուս Քրիստոսին, դու Ինձ կընդունես (1 Հովհաննու 2:23)
Եվ ոչինչ չի կարող հեռացնել քեզ Իմ սիրուց (Հռովմ.8:39)
Վերադարձիր տուն, և Ես ճոխ խնջույք կպատվիրեմ (Ղուկաս 15:7)
Ես միշտ էլ քո Հայրն եմ եղել, և միշտ կլինեմ (Եփեսացին. 3:14-15)
Հիմա հարցնում եմ քեզ…….. Կլինե՞ս դու արդյոք Իմ զավակը (Հովհաննես 1:12-13)
Ես սպասում եմ քեզ…. (Ղուկաս 15:11-32)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. Ե՛ս սահմանեցի քո ծննդյան ու բնակությանդ վայրը, (Գործք Առաքելոց 17:26)

    UXXEQ SXAL@

    ReplyDelete