Հայերեն SMS-ներ
Ամսաթիվ
Հոգեբանների կարծիքով ամեն չորրորդ մարդ հոգեկան խախտումներ ունի. Ստուգիր քո երեք ընկերներին. Եթե նրանք նորմալ են, ուրեմն դու հոգեբույժի կարիք ունես:
Հարգելի բաժանորդ, մենք սկսել ենք նոր ակցիա. Հավաքեք 50 հատ լյուկի կափարիչ, հանձնեք որպես մետաղի ջարդոն ու ստացեք ազատազրկում թեթև ժամկետով: Ներքին Գործեր
Ես չէի համարձակվում քեզ ասել, որ ես... եսս... ես սի... ես սիրում... ես սիրում եմ... սիրում եմ... փուչիկ խաղալ:
Կյանքում մի տեղ կա, ուր եթե լինեմ, գոհ ու բախտավոր ինձ կհամարեմ, կուզե՞ս տեղն ասեմ, թեկուզ գաղտնիք է դա... քո սրտիկն է:
Գուցե կգա ժամանակ, որ դու կկորցնես քո մազերը, կամ ատամները, կամ միգուցե խելքը, բայց դու երբեք, լսում ես, երբեք չես կորցնի քո գեղեցկությունը, որովհետև մարդ չի կարող կորցնել այն, ինչ չունի:
Մի զանգիր ինձ ու մի փնտրիր: Ես չեմ պատասխանելու քո զանգերին: Որովհետև բժիշկն ասել է, որ ինձ քաղցր բան չի կարելի:
Արա, դու գիտե՞ս ով ես, ասում եմ, գիտե՞ս` դու ով ես: Լավ ա, որ վերջը ես էլ ջոգեցի, ու նոր չի, վաղուց եմ ջոգել: Ասե՞մ, թե հասկացար: Արտահայտվե՞մ, թե ոնց: Արա, դու իմ կյաաանքն ես:
Ողջույն, ես վիրուս եմ, հիմա ես կմտնեմ քո ուղեղի մեջ… ահա մտա… ԸԸԸ…օօօ …ըըը… ներողություն ես գնում եմ, որովհետև չեմ կարող քո գլխում ուղեղ գտնել:
Այնքան լավ չէ քո հետ, ինչքան որ վատ է առանց քեզ:
Բարև Ձեզ: Դուք հենց նոր ստացաք քունը հարամ անող SMS: Եթե դա ինձ հաջողվեց, ուրեմն ես կարող եմ հանգիստ քնել: