Google-ի պատճառով իմ բլոգի որոշ գրառումներ ջնջվել են


Հարգելի այցելուներ, հիմա ես ձեզ կպատմեմ Գուգլի մասին դառը իրականությունը: 2 շաբաթ առաջ առավոտյան մի նամակ ստացա, որում ասվում էր, որ Google-ի ռոբոտները իմ բլոգում հայտնաբերել են սպամ և ներողություն էին խնդրում ռոբոտների կողմից պատճառած անհանգստության համար: Նամակում ինձ հավաստացնում էին, որ իրենք կստուգեն ու 4 աշխատանքային օրվա ընթացքում կհանեն արգելափակումը: Սակայն մի շաբաթ անց արգելափակումը դեռ հանված չէր: Google-ին գրեցի բազմաթիվ նամակներ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Այսպիսով, ես որոշեցի ստեղծել նոր բլոգ և մեծ դժվարությամբ վերականգնեցի նյութերի զգալի մասը:
amot google-in amot
ReplyDelete