Հայերեն աֆորիզմներ
Ամսաթիվ
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա,ուր խաղում են,բայց գարշելի է կյանքի մեջ,ուր ապրում են:
Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:
Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է:
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը
Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն: