Հայերեն Աֆորիզմներ
Ամսաթիվ
ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում:
Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց:
Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից:
Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար:
Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել:
Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս:
Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը:
Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը: