Գործարկվել է պատվերների առաքման և Cashback տրամադրող նոր հայկական ծառայություն

Ամսաթիվ

Հայաստանում գործարկվել է Nova.am կայքը, որն առաջարկում է առցանց գնումների երկու հիմնական ծառայություններ: «Գնիր և ստացիր» ծառայությունը միջազգային առաքման ծառայություն է, որի միջոցով հնարավոր է գնումներ կատարել արտասահմանյան կայքերից և 7-10 օրվա ընթացքում պատվերը ստանալ Հայաստանում: Nova-ն գրանցված հաճախորդներին տրամադրում է սեփական արտասահմանյան հասցեների ցուցակ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում գնումներ կատարել արտերկրում գտնվող հազարավոր ինտերնետ-խանութներից:

Տվյալ պահին Nova-ն տրամադրում է միայն ԱՄՆ-ի առաքման հասցե, որը գտնվում է առցանց գնումների հարկերից ազատ Delaware նահանգում: ԱՄՆ-ից դեպի Հայաստան առաքման 1կգ-ի արժեքը 3500 դրամ է և հաշվարկվում է միայն ֆիզիկական քաշը: Երևանում ծանրոցների առաքումն այժմ ակցիայի շրջանակներում անվճար է, իսկ դեպի մարզեր առաքումն արժի 1400 դրամ ու առաքվում է մինչև արտահանման կետեր: Յուրաքանչյուր առաքումից օգտատիրոջ հաշվեհամարին կուտակվում է բոնուս:

Nova-ի երկրորդ ծառայությունը կոչվում է «Cashback ակումբ», որից օգտվելու համար պետք է գնումներ կատարել Nova-ի կայքում առաջարկվող առցանց խանութներից: Այս գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. Nova-ն առցանց խանութներից որոշակի միջնորդավճար է ստանում նոր գնորդներ ներգրավելու համար, և կուտակված բոնուսից կիսում է այդ միջնորդավճարը Ձեզ հետ՝ cashback-ի տեսքով: «Cashback ակումբ» ծառայության խանութների ցանկը պարբերաբար թարմացվում է:


«Cashback ակումբ»-ի միջոցով կուտակված բոնուսները կարող եք օգտագործել Nova-ի ծառայությունների դիմաց վճարելու համար, իսկ 20$-ից սկսած քէշբէք կուտակումները կարող եք փոխանցել հայկական քրեդիտ քարտերի վրա: «Cashback ակումբ» բաժնում տեղադրված են նաև առցանց խանութների մասին հետաքրքիր ու օգտակար տվյալներ:

Ինչպե՞ս գրանցվել և ստանալ հասցե

1. Բացեք Nova.am կայքը:
2. Սեղմեք գրանցվել կոճակը և լրացրեք պահանջվող դաշտերը:
3. Բացեք Ձեր էլ. փոստին ուղարկված նամակը և հաստատեք գրանցումը:
4. Բացեք «Իմ տվյալները» էջը և սեղմեք «նոր ստացող» կոճակի վրա:

5.Լրացրեք պահանջվող տվյալները և սեղմեք «Ավելացնել» կոճակը:

5. Բացեք «Իմ միջազգային հասցեներ» բաժինը և կտեսնեք արտասահմանյան հասցեն:




Ինչպե՞ս օգտվել «Գնիր և ստացիր» ծառայությունից
1.Արտասահմանյան խանութներից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցե նշեք Ձեր Nova հասցեն:
2. «Իմ պատվերները» բաժնում հետևեք պատվերների առաքման ընթացքին:
3. Ձեր պատվերը ստացեք առաքման միջոցով կամ սպասարկման մոտակա կետից:




Ինչպես օգտվել «Cashback ակումբ» ծառայությունից

1.Բացեք «Cashback ակումբ» բաժինը և ընտրեք խանութը: Նշեմ, որ այս բաժնում ցուցադրվում են նաև այն խանութները, որոնք չունեն Cashback բոնուսներ, կամ Nova-ն չի առաքում այդ երկրներից: Համապատասխան ֆիլտրի միջոցով կարող եք ընտրել այն խանութները, որոնք ունեն Cashback:


2. Ընտրված խանութի էջում սեղմեք «Ակտիվացնել Cashback» կոճակը:
3. Բացված խանութում կատարեք գնում:



Նշեմ նաև, որ կարող եք համադրել «Գնիր և ստացիր» ու «Cashback ակումբ» ծառայությունները: Պետք է ընդամենը ֆիլտրել խանութներն այնպես, որպեսզի ցուցադրվեն Cashback բոնուսներ տրամադրող ու Nova-ի կողմից առաքվող խանութները: Այնուհետև պետք է ակտիվացնել ընտրված խանութի Cashback-ը և գնում կատարելիս լրացնել Nova-ի կողմից տրամադրված առաքման հասցեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն