Idram, Webmoney և այլ դրամանականերիի միջև գումարի փոխանակման paynext կայքը նորից աշխատում է
Ամսաթիվ
Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել է հայկական paynext.ru կայքին, որը թույլ է տալիս գումար փոխանակել Idram, Webmoney, Яндекс.деньги, QiWi, Payeer և այլ վիրտուալ դրամապանակների միջև:
Կայքից օգտվելը չափազանց հեշտ է: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես օրինակ Webmoney-ից գումար փոխանցենք Idram դրամապանակի վրա:
2.Առաջին դաշտում ընտրեք WMR և գրեք փոխանցվող գումարը:
3.Երկրորդ դաշտում ընտրեք Idram:
4.Դրամապանակների դաշտերում գրեք համապատասխան դրամապանակների Id-ները, որոնք կարող եք գտնել Idram և Webmoney կայքերում:
5.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն ու հեռախոսահամարը:
6.Սեղմեք Փոխանակել կոճակը:
7.Մուտք գործեք դրամապանակների պրոֆիլները և կատարեք պահանջվող գործողությունները:
Փոխանակման պահին դուք կարող եք տեսնել ընթացիկ փոխարժեքը: Նշեմ, որ paynext.ru կայքն առաջարկում է տարադրամի փոխանակման բավականին բարձր փոխարժեք:
Այս կայքով կարող եք նաև լիցքավորել բջջային հեռախոսները: Պետք է ընդամենը փոխանակման երկրորդ դաշտում ընտրել համապատասխան բջջային օպերատորին:
paynext.ru կայքում ցուցադրվում է նաև դրամապանակների ընթացիկ ռեզերվները: Կայքի հեղինակները խոստանում են հետագայում ավելացնել նոր դրամանապակներ և բարելավվել կայքի արտաքին ինտերֆեյսը: