Ֆեյսբուքի բջջային հավելվածում հայտնվել է ճանապարհորդների համար նախատեսված քաղաքների ուղեցույց
Ամսաթիվ
Վերջերս Ֆեյսբուքի հավելվածում ավելացել է «City Guides» կոչվող բաժինը, որը նախատեսված է ճանապարհորդների համար: Այս բաժնում ցուցադրվում են աշխարհի այն մեծ քաղաքները, որտեղ երբևէ եղել են ձեր Ֆեյսբուքի ընկերները (ստատուսի կամ լուսանկարի մեջ նշել են, որ գտնվում են այդ վայրում՝ check-in):
Սեղմելով որևէ քաղաքի վրա բացվում է այդ քաղաքի էջը, որտեղ ցուցադրվում է այնտեղ այցելած ընկերների ցանկը: Սեղմելով այդ ցանկում գտնվող որևէ ընկերոջ լուսանկարի վրա ցուցադրվում է տվյալ մարդու այցելած սրճարաններն ու այլ հասարակական վայրերը:
Ընտրված քաղաքի էջում ցուցադրվում են նաև այդ քաղաքի հայտնի սրճարանները, կինոթատրոնները, դիտարժան վայրերը և ատրակցիոնները: