Ինչպես պահպանել հղումներ Facebook-ի և Google-ի հաշիվներում
Ամսաթիվ
Օրինակ, եթե այցելեք Armblog-ի Ֆեյսբուքի էջ և պահպանեք Armblog-ի հղում ունեցող ցանկացած գրառում, ապա հետագայում Saved բաժնից կարող եք սեղմել այդ հղման վրա և կբացվի Armblog-ի համապատասխան էջը:
Facebook-ի Save-ի ֆունկցիան աշխատում է նաև Ֆեյսբուքից դուրս: Օրինակ Պահպանել հղումը կարող եք քաշել և տեղադրել Google Chrome-ի bookmarks բաժնում և հետագայում ցանկացած բացված կայք պահպանելու համար բավական է սեղմել Chrome-ի Bookmarks բաժնում տեղադրված «Պահպանել» կոճակի վրա և բացված էջում սեղմել Save to Facebook կոճակը: Այս մեթոդով պահպանված հղումները նույնպես կհայտնվեն Ֆեյսբուքի Saved բաժնում:
Google-ը որոշել է հետ չմնալ Facebook-ից և օրեր առաջ ներկայացրեց նմանատիպ ծառայություն: Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է Google Chrome-ի վրա տեղադրել Save to Google հավելվածը և հետագայում ցանկացած բացված կայք պահպանելու համար բավական է սեղմել Save to Google հավելվածի նշանի վրա:
Կարող եք նաև տեսնել ձեր պահպանված հղումները՝ այդ հավելվածի պատուհանի վրա սեղմելով View Saves կոճակը: Սակայն տվյալ պահին այդ հղումը չի աշխատում և պահպանված հղումները կարող եք տեսնել այս էջում: