Facebook Messenger-ում կամ չաթում հատուկ հրաման գրելով կարող եք շախմատ խաղալ զրուցակցի հետ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի Messenger հավելվածը շարունակում է զարգանալ և ներառել ավելի շատ գործառույթներ: Այսպիսով վերջերս Messenger-ում ավելացել են @fbchess և @dailycute թաքնված հրամաններ: Առաջինի միջոցով կարողեք շախմատ խաղալ, իսկ երկրորդը ուղարկելու խոսակցության մասնակիցները կտեսնեն զվարճալի լուսանկաներ:

@fbchess հրամանի հետ պետք է ուղարկեք նաև լրացուցիչ հրամաններ: Այսպես օրինակ խաղը սկսելու համար պետք է գրեք @fbchess play: Կարող եք նաև ընտրել Ձեր խաղաքարերի գույնը հետևյալ հրամանով՝ @fbchess play white: Եթե խոսակցության մասնակիցների թիվը երկուսից մեծ է, ապա պետք է նշեք նաև մասնակիցներից մեկի անունը՝ @fbchess play John:

Քայլեր կատարելու համար պետք է գրեք ստանդարտ շախմատային հրամանները: Օրինակ զինվորին առաջ տանելու համար կարող եք գրել Pe4: @fbchess-ի մնացած հրամաններին կարող եք ծանոթանալ գրելով @fbchess help: