Ֆեյսբուքի «գոսծիների» մասին
Ամսաթիվ
Անկեղծ ասած արդեն հոգնել եմ այս թեմային անդրադառնալուն, բայց շատ նամակներ եմ ստանում ու Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ եմ տեսնում նվիրված Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելուն: Ուրեմն ժողովուրդ ջան, էս աշխարհում եթե կա էդպիսի մի մարդ, ով կկարողանա Ֆեյսբուքի «գոսծիներին» ցույց տվող ծրագիր կամ հավելված սարքել, ուրեմն էդ մարդը նվազագույնը աշխատում է Ֆեյսբուքում, իսկ առավելագույնը Մարկ Ցուկերբերգն է: Ինտերնետում կան կայքեր, որոնց համար հնարավոր չի ստեղծել հավելվածներ, եթե այդ կայքերը չունեն համապատասխան API կամ ծրագրային ապահովումը: Ֆեյսբուքը մինչ այժմ ոչ մի ծրագրավորողի կամ չծրագրավորողի նման ծրագրային ապահովում չի տվել: Իսկ առանց դրա ո՞նց կարող է այդ հավելվածը հետևել, թե ովքեր են բացել Ձեր պրոֆիլը:
Շատերդ հավանաբար կասեք, որ տեսել եք այդպիսի ծրագիր, կամ տեսել եք, թե ինչպես է ձեր հարևանի տղան տեսել, թե ինչպես է նրա մորքուրի աղջկա ընկերուհին օգտվում այդ ծրագրից: Ես էլ կարող եմ մի ժամում ստեղծել այդպիսի հավելված, որը Ֆեյսբուքում կավելացնի «գոսծի» կոճակ, որի վրա սեղմելով կցուցադրվեն պատահական ընկերներ: Եթե շատ «բարի» լինեմ, կարող եմ նաև այնպես անել, որ այդ ծրագիրը թաքուն գողանա ձեր տվյալներն ու գաղտնաբառը: Իսկ եթե շատ-շատ «բարի» լինեմ, կարող եմ այնպես անել, որ այդ ծրագիրը ձեր անունից լայքի Ֆեյսբուքի անկապ էջեր, օրինակ՝ ZibilNews.am կայքը:
Հուսով եմ այս հարցին այլևս չեմ անդրադառնա ու սրա վերաբերյալ Ֆեյսբուքում ավելի քիչ գրառումներ կհանդիպեմ: Վստահ եղեք, եթե Ֆեյսբուքում պաշտոնապես հայտնվի այդպիսի ֆունկցիա, ապա դրա մասին առաջինը կիմանաք հենց Armblog-ից:
Հ.Գ.
Եթե ինձ չեք հավատում, գոնե Ֆեյսբուքի պաշտոնական տեղեկությանը հավատացեք:
Եթե ինձ չեք հավատում, գոնե Ֆեյսբուքի պաշտոնական տեղեկությանը հավատացեք:
Կայք կար: Ժամանակին շատ հոյակապ աշխատում էր, մինչև մայիս-հունիս ամիսները, հետո Ֆեյսը բլոկ արեց այդ կայքին.. կայքը quiente.net
ReplyDelete