Ֆեյսբուքում կարող եք նշել ընկերներից մեկին, ով Ձեր մահից հետո կկառավարի Ձեր պրոֆիլը

Ամսաթիվ

Մինչ այդ Ֆեյսբուքում հնարավորություն կար ուղարկել մահացած մարդկանց մասին տեղեկություններ, սակայն հնարավոր չէր կառավարել դրանք: Տեղեկություն տրամադրելուց հետո մահացած մարդկանց անվան կողքին դրվում է «Remembering» բառը և այդ մարդկանց պրոֆիլների հետ կապված շատ գործողություններ հասանելի չեն դառնում (չեն ցուցադրվում ծննդյան օրվա ծանուցումները, Ֆեյսբուքը չի առաջարակում այդ մարդկանց ընկերանալ, նրանց պրոֆիլները չեն օգտագործվում գովազդներում և այլն): Եթե մահացած մարդու պրոֆիլի անվտանգության կարգավորումները թույլ են տալիս նրա պատի վրա գրառումներ տեղադրել, ապա մահացածի կարգավիճակ ունեցող պրոֆիլներում նույնպես այդ գործողությունը հասանելի է լինում:

Ֆեյսբուքը որոշել է կատարելագործել մահացած մարդկանց պրոֆիլները կառավարելու ֆունկցիան և թողարկել է գործառույթ, որը կոչվում է «Legacy Contact»: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են ընտրել իրենց ընկերներից մեկին և մահից հետո վստահված մարդը կարող է կառավարել իրենց պրոֆիլը: Օգտատիրոջ մահից հետո վստահված անձին հասանելի կլինեն հետևյալ ֆունկցիաները՝

  • Մահացած մարդու պատի վրա գրառում գրել, որը կտեղադրվի ամենավերևում (օրինակ ընկերներին տեղեկացնել թաղման կամ այլ արարողությունների մասին)
  • Ընդունել ընկերանալու նոր առաջարկներ
  • Փոխել պրոֆիլի լուսանկարն ու թայմլայնի գլխավոր նկարը (Cover photo)





Վստահված անձին նշելու համար պետք է բացել Security բաժինը և  Legacy Contact ենթաբաժնում ընտրել ընկերներից որևէ մեկին:




Վստահված անձը կարող է նաև ներբեռնել օգտատիրոջ լուսանկարների, գրառումների և պրոֆիլի արխիվը, եթե մինչ մահանալը օգտատերը թույլատրել է վստահված անձին այդպիսի գործողություն: Վստահված անձը չի կարող մուտք գործել մահացածի պրոֆիլ ու կարդալ նամակները: Նշեմ նաև, որ հնարավորություն կա ուղարկել հայտ և ամբողջովին ջնջել մահացած մարդու պրոֆիլը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն