Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie սոցիալական զարթուցիչն արդեն հասանելի է iOS-ի համար


Նախագիծն ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ: Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:
Այս նախագծի անգլերեն տարբերակը կոչվում է Wakie: Վերջերս նախագծի հավելվածը հասանելի դարձավ նաև iOS համակարգերի համար: Հիշեցնեմ, որ մինչ այժմ այս նախագիծը հասանելի էր միայն Google Play, Windows Phone և վեբ տարբերակներով:
