«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը

Ամսաթիվ

Թարմացված 02.06.2023թ.
Խաղի Անդրոիդ տարբերակը կարող եք գտնել սեղմելով այստեղ:

Հարգելի այցելուներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես ավարտին հասցրեցի երկար սպասված «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը: Հիշեցնեմ, որ խաղի առաջին տարբերակը պատրաստել եմ հեռավոր 2003թ.: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ը հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է, որում յուրաքանչյուր մասնակից կարող է վաստակել 5000000 դրամ` պատասխանելով տարբեր բնագավառների 15 հարցերի: Խաղի ժամանակ խաղացողն իրավունք ունի օգտվելու 3 օգնության հնարավորություններից` «50:50», «զանգ ընկերոջը» և «դահլիճի օգնություն»:


Հեռուստացույցով այս խաղը դիտելուց հավանաբար շատերն են փորձել հեռուստացույցի դիմաց նստած պատասխանել հարցերին: Խաղը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով մասնակցել այդ հեռուստախաղին և ունենալ նույն հույզերն ու զգացմունքները: Խաղի երաժշտությունը, գույներն ու մնացած էլեմենտները առավելագույն նմանեցված են օրիգինալ հեռուստախաղին: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հնարավոր չի շահել իրական գումար :​)


Խաղի մեջ պահպանվում են ամենաշատ գումար վաստակած վերջին 10 մասնակիցների անունները, այնպես որ կարող եք նույն համակարգչի վրա մրցել ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:​


«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի այս տարբերակն ավտոմատ թարմացվող է: Այսինքն խաղի հարցերն ավտոմատ թարմացվում և ավելանում են: Հարցերի մեջ սխալներ կամ բացթողումներ գտնելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք այս գրառման մեկնաբանություններում: Խաղն աշխատում է Windows XP SP2 և Windows-ի ավելի նոր տարբերակների վրա: Եթե Windows 8-ի կամ ավելի բարձր տարբերակների վրա տեսնում եք ներքևի նկարում պատկերված հաղորդագրությունը, ապա  սեղմեք More կոճակը և այնուհետև Run Anyway:


Ներբեռնելուց և խաղալուց հետո չմոռանաք կիսվել ընկերների հետ: Եթե չեք կարողանում ներբեռնել ներքևի սերվերից, ապա փորձեք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
5 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

5 մեկնաբ.:

  1. YD owner: hack.the.world ? whyy ? :D

    ReplyDelete
    Replies
    1. Yandex-իս մեյլնա, շատ շուտվանից կա :)

      Delete
  2. Արմեն ջան ուզում եմ քո թույլտվությամբ այս խաղը տեղադրել իմ բլոգում, իհարկե հղումը դնելով Armblog ին:

    ReplyDelete