Ինչպե՞ս տեղադրել Chrome-ի հավելվածների վահանակը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjebyzEm0oshVwkT2x7KrsvWILCjKfEm_ST0GudFIadXpnHBS7ur1ixnpY5xBdag-Yv2LT9hyphenhyphenD1b-UOvbs6GmTLqihsAmOkDKiHh_vk36mL3W7-QjWFL-3iCGqR6s9zFarU2wGV6WWzjaA/s1600/1376390826-1228773748%5B1%5D.png)
Չնայած Google ընկերությունը դեռ պաշտոնապես չի ներկայացրել Chrome-ի հավելվածների վահանակը, այնուամեյնիվ հնարավոր է այն ներբեռնել և տեղադրել այստեղից: Այդ հասցեն աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգի վրա տեղադրված Chrome դիտարկչով բացելու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտ է մուտք կատարած լինել Google-ի հաշիվը (սինխրոնիզացիայի համար): Վահանակը տեղադրելուց հետո Windows-ի ծրագրերի ներքևի բաժնում կավելանա փոքր գունավոր քառակուսիներով նոր նշան, որի վրա սեղմելուց հետո կտեսնեք Chrome-ի վրա տեղադրված բոլոր ծրագրերը: Վահանակի վրա նաև առկա է Chrome-ի վրա տեղադրված ծրագրերի որոնման դաշտ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1Qs76M3UqUV0R2FZ4ViwSuG09DEnIB2q-rymi7UXg9PzA8NcV3fbbtatzVgkMEySFR8rHpGWiLv16pRg0ucJW2BRr_sy58fNEZ-9eag7K73sFRnnkC6tteh8owMnxks32chP4VmGGoHg/s1600/chrome+app+launcher.jpg)
Վահանակի վրա ցուցադրվում են Chrome-ի վրա տեղադրված ծրագրերը (Apps), այլ ոչ թե հավելվածները (Extensions): Ընդհանրապես Google ընկերությունը այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ծրագրերին: Web Store-ի գլխավոր էջի վրա միանգամից ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները տեսնելու համար պետք է գտնել Extensions կոճակը և սեղմել: Web Store-ում որոնում կատարելուց հետո նույնպես հիմնականում ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները մղված են երկրորդ պլան: Նշեմ, որ սա պայմանավորված է այն փաստով, որ Google-ն այժմ փորձարկում է ծրագրերի նոր տեսակ: Նախկինում այդ ծրագրերը հանդիսանում էին պարզապես կարճ հղումներ, որոնց վրա սեղմելուց բացվում էին համապատասխան կայքերը: Իսկ այժմ որոշ ծրագրեր կարող են աշխատել նաև օֆլայն, ինչպես նաև հնարավորություն ունեն աշխատել համակարգչի այլ կոմպոնենտների հետ (օր. USB կրիչներ): Նմանատիպ ծրագրերից են օրինակ Google+ Photos և Google Keep ծրագրերը: Այս երկուսն էլ կարող են աշխատել օֆլայն: Google+ Photos ծրագիրն հնարավորություն ունի ավտոմատ վերբեռնել SD քարտի վրա եղած լուսանկարները: