Ի՞նչ է Instagram-ը և ինչպե՞ս գրանցվել

Ամսաթիվ


Թարմացված
Instagram-ի վեբ տարբերակում վերջերս հայտնվել է գրանցվելու հնարավորություն:
--------------------

Instagram-ը ստեղծվել է 2010 թվականին և 2012 թվականին գնվել Ֆեյսբուքի կողմից: 2013թ. փետրվարի վերջի տվյալներով Instagram-ում գրանցված են ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերեր: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ: Instagram-ում ընկերանալու փոխարեն կարող եք հետևել այլ օգտատերերի (ինչպես Twitter-ում) և տեսնել նրանց կողմից արված լուսանկարները: Հնարավորություն կա նաև հավանել լուսանկարները և գրել մեկնաբանություններ: 


Գոյություն ունի Instagram.com կայք, որտեղ գրանցված օգտատերերը կարող են մտնել և տեսնել ընկերների կողմից տեղադրված լուսանկարները: Սակայն կայքը ունի մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես կայքի միջոցով հնարավոր չի գրանցել նոր պրոֆիլ կամ տեղադրել նոր լուսանկարներ: Instagram-ից լիակատար օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ: 



Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել այդ թերությունը և գրանցվել համակարգչի միջոցով: Երևի կռահեցիք, որ խոսքը գնում է BlueStacks ծրագրի մասին, որը տեղադրվում է Windows օպերացիոն համակարգում և որի միջոցով հնարավոր է աշխատեցնել Android համակարգի ցանկացած ծրագիր:

1. Ներբեռնեք BlueStacks ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
3. Բացեք ծրագիրը և որոնեք Instagram-ը:


4. Ընտրեք որոնման արդյունքներից որևէ մեկը և ներբեռնեք:
5. Տեղադրեք նեռբեռնված Instagram-ը:
6. Բացեք և օգտվեք բոլոր հնարավորություններից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.:

  1. Es es saytum erevi arden 1 taria kam....u durs shat galisa!!!

    ReplyDelete
  2. Արմեն թեմահից դուրս մի հարց տամ իմ համակարգչի արտաքին հիշողությունը (озу)2-գբ էր ես ավելացրեցի 1-գբ ցույց է տալիս վոր 3-գբ տեղադրված իսկ ոգտագործում է 2-գբ:Համակարգչում տեղադրված է windows 7 starter service pack 1 32-բիտա բայց ես որքան գիտեմ 32-բիտը առավելագույնը 3,5-գբ բացում,ինչ խորհուրդ կտաք անեմ վոր 3-գբ բացի առանց վինդովսը 64-բիթ փոխելու նախապս շնորհակալություն.....

    ReplyDelete
  3. Barev Armen jan yes texadreci BlueStacks cragira,bayc hima install anelu hamar 2 gb hishoghutyun e uzum,isk im hamakargchi mej ka aydqan hishoghutyun,bayc chi linum,inch karogh em anel?

    ReplyDelete