Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև

Ամսաթիվ


Եթե շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև, ապա կարևոր է ճիշտ նստել, որպեսզի շուտ չհոգնեք և չվնասեք Ձեր առողջությունը:

Մարմին

1.Համակարգչի սեղանը և աթոռը այնպես հարմարացրեք, որպեսզի Ձեր ձեռքի արմունկը կազմի 90 աստիճան, երբ ձեռքերը դնում եք ստեղնաշարի կամ մկնիկի վրա:

2.Աթոռը այնպես հարմարացրեք, որպեսզի կրունկները ամբողջովին դրվեն գետնի վրա: Ոտքերի կենտրոնները չպետք է գտնվեն աթոռի վրա:

3.Աթոռի հետևի մասը այնպես հարմարացրեք, որպեսզի մեջքը միշտ ուղիղ լինի:

Աչքեր

1.Համակարգչի էկրանի և աչքերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 50սմ:


2.Համակարգչի էկրանի վերին հատվածի բարձրությունը պետք է կամ հավասար լինի աչքերին կամ գտնվի աչքերից ներքև:

3.Համակարգչի էկրանի լուսավորությունը և գույները պետք է համապատասխանեն սենյակի լույսին: Մի օգտագործեք շատ պայծառ էկրաններ, դրանք կարող են շուտ հոգնեցնել և չորացնել աչքերը:


Աշխատեք հետևել այս խորհուրդներին և համակարգչի առջև նստելու դեպքում շուտ չեք հոգնի և չեք վնասի ինքներդ ձեզ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն