Երևի շատերդ Երևանի շենքերի կամ արձանների վրա նկատել եք քառակուսի կոդավորված պատկերներ: Այդ պատկերները կոչվում են QR կոդեր: QR բառը կազմված է անգլերեն Quick և Response բառերի առաջին տառերից, ինչը նշանակում է արագ պատասխան: QR կոդն իրենից ներկայացնում է երկչափ կոդ, որը ստեղծվել է 1994 թվականին ճապոնական Denso-Wave ընկերության կողմից: Այսօր այդ կոդերը լայն տարածում են գտել և օգտագործվում են տարբեր բնագավառներում: QR կոդերում կարող է տեղավորվել 7089 թվային և 4296 տառաթվային սիմվոլներ և դա բավարար է, որպեսզի կարողանանք պահպանել որոշակի տեքստ կամ հասցե: QR կոդերը կարող եք կարդալ բջջային հեռախոսների միջոցով: Այնուհետև բջջային հեռախոսը այդ ինֆորմացիան ապակոդավորում է և ցուցադրում այն: QR կոդում կարող է պահպանվել տեքստ, ինտերնետային հասցե, հեռախոսի համար և նույնիսկ SMS հաղորդագրություն: Օրինակ եթե բջջային հեռախոսի միջոցով վերծանեք ներքևում պատկերված նկարը, ապա կհայտնվեք Armblog.net կայքում՝
QR կոդերն ունեն նաև բացասական կողմեր: Օրինակ, դրանք կարող են օգտագործվել վիրուս տարածելու տպատակով: Հակերները կարող են պատրաստել QR կոդեր, որը վերծանելու դեպքում բջջային հեռախոսը կայցելի վիրուսային կայք:
QR կոդերը կարդալու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝
Եթե ցանկանում եք պատրաստել Ձեր անձնական QR կոդերը, ապա կարող եք օգտվել այս կայքից: QR կոդեր կարելի է պատրաստել նաև Wolfram Alpha կայքի շնորհիվ: Օրինակ Armblog-ի համար QR կոդ պատրաստելու համար անհրաժեշտ է մտնել www.wolframalpha.com և գրել հետևյալ արտահայտությունը՝ QR code for http://www.Armblog.net:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊
shat mersi Armen jan ays nyut@ qo blogum texadrelu hamar erek mayisi 25-in es ayvazovsku ardzani mot tesa ayspisi Qr kod ev chhaskaca te da inch e aynuhetev qo blog mtnelov es haskaca mi harc ete menq heraxosov kam aparatov nkarenq inch vor qr kod ardzani vrayic ayd kod@ hamakargich@ kkarda??? ;)
Es XRen QR code cragir@ menak sarquma voncor chi karum nkaric kod@ imana nkar qcel chilnum mej@ vor gushaki
ReplyDeleteZXing-ը հաստատ անումա (http://zxing.org/w/decode.jspx)
Deletehetaqrqir er...stacvec :)
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteshat mersi Armen jan ays nyut@ qo blogum texadrelu hamar erek mayisi 25-in es ayvazovsku ardzani mot tesa ayspisi Qr kod ev chhaskaca te da inch e aynuhetev qo blog mtnelov es haskaca mi harc ete menq heraxosov kam aparatov nkarenq inch vor qr kod ardzani vrayic ayd kod@ hamakargich@ kkarda??? ;)
ReplyDeleteայո, կկարդա
ReplyDeletejan dzec es areci exav :)
ReplyDelete