Alexa-ն դա մի կայք է, որը հաշվում է համաշխարհային ինտերնետ ցանցում գտնվող բոլոր կայքերի վիճակագրությունները ըստ այցելությունների քանակի և ներկայացնում դրանք ըստ համապատասխան երկրների: Այդ տվյալները հավաքվում են շնորհիվ ինտերնետային դիտարկչի Alexa Toolbar հավելվածի: Օրինակ Alexa-ի շնորհիվ դուք կարող եք տեսնել, թե Ձեր կայքը Հայաստանում այցելվող կայքերի մեջ որ հորիզոնականն է զբաղեցնում: Այցելելով ցանկացած կայք, Alexa-ի հավելվածի վրա կտեսնեք, թե այդ կայքը աշխարհի բոլոր կայքերի մեջ որ հորիզոնականն է զբաղեցնում, ինչպես նաև կարող եք տեսնել, թե տվյալ երկրում որ հորիզոնականում է գտնվում: Երկու մակարդակով որոշ կայքերի դեպքում Alexa-ն բերում է գլխավոր դոմեյնի վարկանիշը: Օրինակ example.ucoz.ru կայքի դեպքում կհաշվի ոչ թե տվյալ կայքի վարկանիշը, այլ ucoz.ru կայքինը: Ներքևում նշված դաշտում գրեք ցանկացած կայքի հասցե և կտեսնեք այդ կայքի վարկանիշը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊
ես կասեյի չի հաշվում, պռոստը գուշակումա :ՃՃՃՃ
ReplyDeleteԱրմեն You are Not Certified է գրում Alexa-ի մեջ իմ կայքի դիմաց; Դա ինչ է նշանակում?
ReplyDeleteԴա երևի ինչ-որ վճարովի ծառայության մասին է
Delete