Ինչ է Windows-ի hosts ֆայլը և ինչպես պաշտպանվել Ֆիշինգից

Ամսաթիվ



Hosts ֆայլը գտնվում է Windows օպերացիոն համակարգի C:\Window\System32\drivers\etc թղթապանակում: Hosts-ը սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 արժեք: Առաջին արժեքում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ արժեքում նշված հասցեն: Օրինակ եթե գրված է 10.10.10.10 www.odnoklasniki.ru, ապա ինտերնետ դիտարկիչում odnoklasniki.ru հասցեի փոխարեն կբացվի 10.10.10.10 IP հասցեին համապատասպան ինտերնետային հասցեն: Hosts ֆայլով կարող եք նաև արգելափակել որոշ կայքեր: Օրինակ Youtube կայքն արգելափակելու համար պետք է այդ ֆայլի մեջ ավելացնել 127.0.0.1 www.youtube.com տողը: Այդ դեպքում Youtube.com այցելելիս ինտերնետ դիտարկիչը վերահասցեավորվում է 127.0.0.1 հասցեի վրա, որը հանդիսանում է Ձեր համակարգչի լոկալ հասցեն:


Այս Ֆայլը երբեմն օգտագործվում է հակերների կողմից ֆիշինգային գրոհների համար: Օրինակ, եթե հակերները ցանկանում են, որ  odnoklasniki.ru հավաքելիս օգտատերը հայտնվի իրենց կայքում, ապա բավական է hosts ֆայլում ավելացնել odnoklasniki.ru կայքն ու վերահասցեավորվող արժեքը: 




Խորհուրդ կտամ Ձեր համակարգիչներում ստուգել Hosts ֆայլը և համոզվել, որ Ձեր համակարգիչը ոչ մի վնասակար հասցեի վրա վերահասցեավորում  չի կատարում: Ֆայլը սկզբնական վիճակում պետք է ունենա լուսանկարում պատկերված տեսքը:

Հ.Գ.
Ցանկացած կայքի IP հասցե կարելի է իմանալ օրինակ www.hostip.info կայքի միջոցով:

Հ.Գ.Գ.
Hosts ֆայլում փոփոխություններ անելու համար պետք է բացեք տեսքստային խմբագրիչը (օրինակ Notepad-ը) Admisitrator ռեժիմով և այդ խմբագրիչով բացեք վերևում նշված թղթապանակում գտնվող hosts ֆայլը: Փոփոխություններ անելուց հետո պետք է պահպանեք ֆայլը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
3 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

3 մեկնաբ.:

  1. Win 7-ի վրա չի աշխատոււմ էս մեթոդը:
    Narek

    ReplyDelete
  2. isk yete grem echo facebook.com >> %systemroot%\/drivers/etc/hosts , u taracem, vortex -n im IP na

    ReplyDelete